Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Կիր Սթարմերի այցը Հայաստան որակել է «պատմական», քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:
«Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցի եւ հանդիպման արդյունքներով երկկողմ հարաբերություններին նոր ազդակ կհաղորդվի, տարբեր ուղղություններով փոխգործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:
Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ ԵՔՀ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Միացյալ Թագավորության վարչապետը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարեւորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ:
Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը եւ Քիր Սթարմերը փոխանակվել են Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով», – ասված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետի այցը «պատմական» է որակել
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Քիր Սթարմերի հանդիպումը: