Ամստերդամը դարձել է աշխարհում առաջին մայրաքաղաքը, որն արգելել է բուրգերները

Բաժանորդագրվել

Արգելքը վերաբերում է մսին և ձկանը, բենզինով աշխատող մեքենաներին, ինչպես նաև զբոսաշրջային ուղևորությունների մի մասին:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ամստերդամը դարձել է աշխարհում առաջին մայրաքաղաքը, որն արգելել է բուրգերները: Ինչպես հաղորդում է New York Times-ը, արգելքն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից և վերաբերում է մսով ու ձկով մթերքներին, նաև բենզինով աշխատող մեքենաներին, զբոսանավերին և ինքնաթիռային հեռավոր ուղևորություններին: Որպես պարզաբանում նշվում են բնապահպանական նկատառումները:

Ամստերդամի քաղաքային խորհրդի ընդունած օրենքն արգելում է դրանց գովազդը մունիցիպալ շենքերի վրա, քաղաքային տրանսպորտում և կանգառներում, ինչպես նաև գովազդային վահանակների վրա: Արգելքը չի վերաբերում մասնավոր խանութներում և ԶԼՄ-ներում տեղադրվող գովազդին:

Օրինագծի հեղինակները՝ «Կանաչ ձախեր» կուսակցությունը, հայտարարել է, որ անտրամաբանական է հարկատուների փողերը ծախսել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի վրա և միևնույն ժամանակ թույլատրել մի բանի գովազդը, որը հանգեցնում է ճիշտ հակառակին:

Ավելի վաղ նմանատիպ որոշում էին կայացրել Հաագայի (Նիդեռլանդների դե յուրե մայրաքաղաքի) իշխանությունները: Օրենքը դատարանում բողոքարկել էր Նիդեռլանդների զբոսաշրջային արդյունաբերության ասոցիացիան, սակայն հաջողության չէր հասել։

Leave a comment