Մեզ պետք է շատ ավելի ուժեղ և միասնական Եվրոպա․ Քիր Սթարմեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.05.2026 | 14:01

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել է համաշխարհային անվտանգային մարտահրավերներին և Եվրոպայի ռազմավարական առաջնահերթություններին։

Իր խոսքի սկզբում Սթարմերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ջերմ հյուրընկալության համար՝ նշելով, որ սա իր առաջին այցն է երկիր։ Նա բարձր է գնահատել Եվրոպական քաղաքական համայնքի դերը՝ որպես կարևոր հարթակ տնտեսական, էներգետիկ և միգրացիոն հարցերը քննարկելու համար։ Նրա խոսքով՝ ռազմավարական մակարդակով կարիք կա ավելին անելու։

«Եթե խոսում ենք պաշտպանության և անվտանգության մասին, ապա Եվրոպայում հետ ենք ընկել։ Արդեն տարիներ շարունակ այն կետին չենք, որում պիտի լինենք։ Ավելի ուժեղ եվրոպական տարր պետք է լինի ՆԱՏՕ-ի ներսում, այս հարցում կասկած չունեմ։ Պաշտպանություն, անվտանգություն, առևտուր, էներգետիկա՝ այս ամենը զենքայնացվել է, և մեզ պետք է շատ ավելի ուժեղ Եվրոպա, միասնական Եվրոպա այս հարցերում։

Կարծում եմ՝ բոլորս նույն բանն ենք ասում տարբեր բառերով։ Հաղթահարելով այն մարտահրավերները, որոնք հիմա կան, հիմա Եվրոպան պետք է ճանապարհին առաջնորդող լինի։ Պաշտպանությունն ու անվտանգությունը հետ են ընկած եղել, եղել է չափազանց շատ կախվածություն և ենթադրություններ ներկայիս աշխարհի մասին։ Դրանք փոխվել են, և հիմա պիտի դուրս գանք այդ իրավիճակից ու պիտի դա անենք պատշաճ տեմպով»,- ասաց Միացյալ Թագավորության վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment