Կայա Կալլասն Ադրբեջան կայցելի | Factor.TV

Քաղաքականություն

04.05.2026 | 13:33

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը մայիսի 5-ին Ադրբեջան կայցելի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի ընթացքում Կալլասը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կայա Կալլասը Բաքու կմեկնի Երևանից, որտեղ այսօր մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment