Հենրիխ Մխիթարյանը տոնի մեկնարկ տվեց․ իտալական ԶԼՄ–ների արձագանքը

https://arm.sputniknews.ru/20260504/henrikh-mkhitarjany-tvoni-meknark-tvec–italakan-zlmneri-ardzaganqy-101731151.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59809039_227:0:1427:900_1920x0_80_0_0_13285321e2339e724026e0e145cfe19f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ինտեր» ֆուտբոլային ակումբ, հենրիխ մխիթարյան, սպորտ

«ինտեր» ֆուտբոլային ակումբ, հենրիխ մխիթարյան, սպորտ

Բաժանորդագրվել

Այս մրցաշրջանում, որը կարող է վերջինը դառնալ նրա համար, Մխիթարյանը կարող է «Ինտերի» հետ «ոսկե դուբլ» ձևակերպել, եթե մայիսի 13-ին նրա թիմը հաղթի Իտալիայի գավաթի եզրափակիչում:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իտալական ԶԼՄ–ները բարձր են գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը, որի շնորհիվ Միլանի «Ինտերն» Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում իր հաղթանակն ապահովեց մրցաշարի ավարտից երեք տուր առաջ։

Խաղի առաջին գոլը խփեց ֆրանսիացի Մարկուս Թյուրամը: Խաղի 80-րդ րոպեին «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը գնդակը փոխանցեց Հենրիխին, որը, ճիշտ պահին առաջ վազելով, գնդակն ուղարկեց փաստացի դատարկ դարպաս:

«Հայ կիսապաշտպանը դրեց խաղի վերջակետը՝ 2:0, և տվեց Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տոնախմբության պաշտոնական մեկնարկը»,- գրում է իտալական «Tuttosport»–ը։

«Corriere della Sera»-ն նույնպես անդրադարձել է Մխիթարյանի խաղին։

«Նա 37 տարեկան է, և նրա կարիերան մի ամբողջ գիրք է, որն արժե ընթերցել: Նա սկսել է կորցնել կենտրոնական դերը թիմում, բայց գեղեցիկ ֆուտբոլի պահեր դեռ պարգևում է: Հնարավոր է՝ սա նրա կարիերայի վերջին գլուխը չէ»,- գրում է թերթը:

Երկու տարի առաջ Մխիթարյանն արդեն դարձել էր Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կազմում: Այս սկուդետտոն, հնարավոր է, վերջինը դառնա նրա, ինչպես նաև թիմի այլ կարևոր խաղացողների համար, որոնցից շատերը հեռանում են տարիքի պատճառով (դարպասապահ Յան Զոմերը և դաշտային խաղացողներ Ֆրանչեսկո Աչերբին, Ստեֆան դը Վրեյը, Դավիդե Ֆրատեզին ու Մատթեո Դարմիանը, գուցե նաև Բաստոնին):

Հիշեցնենք` ավելի վաղ ԶԼՄ-ներն արդեն գրել էին, որ մրցաշրջանի ավարտից հետո (այսինքն՝ մեկ ամսից. խմբ.) հնարավոր է` Մխիթարյանը ավարտի կարիերան, եթե առաջարկ չստանա որևէ այլ իտալական ակումբից (քանի որ նա ցանկանում է մնալ Իտալիայում, որտեղ նրա որդին արդեն սկսել է մարզվել «Ինտերի» ակադեմիայում):

Հավելենք, որ Հենրիխը հնարավորություն ունի թիմի հետ «ոսկե դուբլ» ձևակերպել (որը «ներաձուրիները» ձեռքից բաց թողեցին նախորդ մրցաշրջանում)․ մայիսի 13-ին թիմը Իտալիայի գավաթի եզրափակիչում կմրցի «Լացիոյի» հետ։

Leave a comment