https://arm.sputniknews.ru/20260504/azatutjun-qaghbantarkjalnerin-ev-baqvi-gerinerin-erevanum-dzernashghtanervov-akcia-anckacvec-101728806.html
Ազատություն քաղբանտարկյալներին և Բաքվի գերիներին․ Երևանում ձեռնաշղթաներով ակցիա անցկացվեց
Ազատություն քաղբանտարկյալներին և Բաքվի գերիներին․ Երևանում ձեռնաշղթաներով ակցիա անցկացվեց
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները պարզել են «Ազատ արձակեք հայ պատանդներին», «Ազատություն հայ գերիներին», «Ազատություն հայ քաղբանտարկյալներին» գրություններով պաստառներ։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T13:10+0400
2026-05-04T13:10+0400
2026-05-04T13:10+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
բողոքի ակցիա
ձեռնաշղթա
կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101728607_0:2:2128:1199_1920x0_80_0_0_be9d5857b10f71a7d02f05524892fa8b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ հավաքվածները ձեռնաշղթաներով ակցիա իրականացրին։Նրանք պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին և ՀՀ-ում պահվող քաղբանտարկյալներին։Նրանք պարզել են «Ազատ արձակեք հայ պատանդներին», «Ազատություն հայ գերիներին», «ազատություն հայ քաղբանտարկյալներին» գրություններով պաստառներ։Մասնակիցները նաև հայերեն և անգլերեն վանկարեցին՝ «ազատություն քաղբանտարկյալներին», «ազատություն հայ գերիներին», «կանգնեք ՀՀ-ում ժողովրդավարության կողքին», «մենք ժողովրդավարության, ոչ թե բռնապետության կարիք ունենք», «ամոթ»։Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտեց, որ 2-3 օր առաջ իրենք էլեկտրոնային տարբերակով դիմել են եվրոպական երկրների ղեկավարներին, ԵՄ-ի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այնուամենայնիվ, վստահ են՝ այդ նամակներն անպատասխան են մնալու, այդ պատճառով էլ ուզում են տպագիր տարբերակով հանձնել նույն նամակները։ Դեռևս հստակ չգիտեն, թե ինչ տարբերակով են դա անելու, բայց կարծում են, որ օրվա ընթացքում ավելի կհստակեցնեն իրենց քայլերը։Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 4-ին:Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101728607_265:0:1865:1200_1920x0_80_0_0_ee7504016c97009319ad559315dbf4dd.jpg.webp
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բողոքի ակցիա, ձեռնաշղթա, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բողոքի ակցիա, ձեռնաշղթա, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
Ակցիայի մասնակիցները պարզել են «Ազատ արձակեք հայ պատանդներին», «Ազատություն հայ գերիներին», «Ազատություն հայ քաղբանտարկյալներին» գրություններով պաստառներ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ հավաքվածները ձեռնաշղթաներով ակցիա իրականացրին։
Նրանք պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին և ՀՀ-ում պահվող քաղբանտարկյալներին։
Նրանք պարզել են «Ազատ արձակեք հայ պատանդներին», «Ազատություն հայ գերիներին», «ազատություն հայ քաղբանտարկյալներին» գրություններով պաստառներ։
«Մենք ցանկանում ենք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին ցույց տալ Նիկոլ Փաշինյանի կեղծավոր, երկակի ստանդարտներով իշխանության դիմակը։ Այս մարդիկ ՀՀ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին միլիոնավոր պարգևավճարներ են ստանում և դրանցով իրենց քարոզարշավներն են կազմակերպելու։ Ու այդ ժամանակ Եվրոպայի դեմքին «թոզ» են փչելու, թե Հայաստանում երկինքը պարզ է, խաղաղություն է տիրում, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված են։ Մինչդեռ Ադրբեջանում դեռ պահվում են ՀՀ քաղաքացիներ, Արցախի ռազմաքաղական ղեկավարությունը, ու մենք չգիտենք՝ նրանք երբ են վերադառնալու։ Այս մարդիկ (ՀՀ իշխանությունները – խմբ․) զբաղված են երեսպաշտությամբ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մասնակիցները նաև հայերեն և անգլերեն վանկարեցին՝ «ազատություն քաղբանտարկյալներին», «ազատություն հայ գերիներին», «կանգնեք ՀՀ-ում ժողովրդավարության կողքին», «մենք ժողովրդավարության, ոչ թե բռնապետության կարիք ունենք», «ամոթ»։
Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտեց, որ 2-3 օր առաջ իրենք էլեկտրոնային տարբերակով դիմել են եվրոպական երկրների ղեկավարներին, ԵՄ-ի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այնուամենայնիվ, վստահ են՝ այդ նամակներն անպատասխան են մնալու, այդ պատճառով էլ ուզում են տպագիր տարբերակով հանձնել նույն նամակները։ Դեռևս հստակ չգիտեն, թե ինչ տարբերակով են դա անելու, բայց կարծում են, որ օրվա ընթացքում ավելի կհստակեցնեն իրենց քայլերը։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 4-ին: