Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային․ Խուդաթյանը հայտնել է, թե ատոմակայանի կառուցման հարցում որ երկրներից են եղել առաջարկներ

Հայաստանը կառուցելու է մոդուլային տիպի նոր ատոմակայան. ՏԿԵ նախարարը մանրամասներ է հայտնել


ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցմանը և մանրամասներ հայտնել։


«Նոր ատոմակայանի մասով 2026 թվականին մենք կարևոր արձանագրում և կարևոր որոշում ենք ընդունել, այն է՝ ատոմակայանի տիպը ինչպիսին պիտի լինի, և մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային», – ասել է Խուդաթյանը:


Նախարարը հայտնել է, որ ատոմակայանի կառուցման հարցում առաջարկներ են եղել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի կողմից, սակայն մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։


«Մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին: Որպես այդպիսին, շատ շտապելու անհրաժեշտություն չունենք», – նշել է նախարարը:


Խուդաթյանի խոսքով՝ կապված մոդելի ընտրությունից՝ կորոշվի նաև, թե որ երկրի հետ է իրականացնում աշխատանքը, քանի որ նախկինում մոդուլային ատոմակայանի սիստեմը նախկինում լայնորեն տարածված չի եղել, և կա լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն։


Նախարարը հայտնել է, որ շարունակվել է ատոմակայանի աշխատանքի երկարացման ժամկետի առաջին ծրագիրը, որի շրջանակում հաջող ընթացք կա, իսկ երկրորդ ծրագիրը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:


«Այս մասով ունենք կնքված պայմանագրեր, աշխատանքը իրականացվում է օրացուցային գրաֆիկին համապատասխան», ասել է Խուդաթյանը:


Նրա խոսքով՝ իրենք գնում են հետևողականորեն երկարացման ուղղությամբ, և վստահ են, որ երկարացման ծրագիրը կհաջողվի, և առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ Հայաստանի էներգահամակարգին։

Leave a comment