ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցից դուրս բերել արգելափակված նավերը. Թրամփ


Երկուշաբթիից սկսած՝ Միացյալ Նահանգները օգնություն կցուցաբերի Հորմուզի նեղուցում արգելափակված և  այնտեղից հեռանալու փորձ անող նավերին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


ԱՄՆ նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգներն օգնություն կցուցաբերի Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությանը չմասնակցող երկրների նավերին։ Նա նաև ընդգծել է, որ այդ նավերը չեն վերադառնա Հորմուզի նեղուց, մինչև իրանական ճգնաժամը չլուծվի։


Գործողությունը սկսելու որոշումը կայացվել է երրորդ երկրների դիմումներից հետո, որոնք խնդրել են ազատել իրենց նավերն արգելափակված ծովային միջանցքից, ասել է Թրամփը:


ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա մարդասիրական գործողություն է, քանի որ արգելափակված նավերի նավաստիները հաճախ տառապում են սովից և այլ խնդիրներից։ Թրամփը գործողությունն անվանել է «Ազատության նախագիծ» և կոչ է արել չխանգարել դրա իրականացմանը:


Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ Միացյալ Նահանգները, Հորմուզի նեղուցով արգելափակված առևտրային նավերի դուրսբերումն ապահովելու համար օգտագործում է կառավարվող հրթիռային ականակիրներ, ավելի քան 100 ցամաքային և ավիակիր ինքնաթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

Leave a comment