Մակրոնը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին համատեղ բացել Հորմուզի նեղուցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին իրականացնել Հորմուզի նեղուցի «համակարգված բացում»։

Այս մասին նա հայտարարել է Երևանում տեղի ուենցող Եվրոպական լիդերների գագաթաժողովի ընթացքում՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի և Թեհրանի համատեղ գործողությունները «միակ լուծումն են» նավագնացության վերականգնման համար։

Մակրոնը նաև հստակեցրել է Փարիզի դիրքորոշումը հնարավոր ռազմական ներգրավվածության վերաբերյալ՝ նշելով, որ Ֆրանսիան չի պատրաստվում մասնակցել ռազմական գործողությունների, որոնց շրջանակները հստակ չեն։

Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսել են նավերի ուղեկցման գործողություններ։ Ավելի վաղ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջնորդել էին միջազգային կոալիցիա ստեղծելու ջանքերը՝ նեղուցի ուժային բացման նպատակով՝ խաղաղության հաստատումից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment