Մեր ուղերձն ենք ուզում հասցնել․ ոստիկանները թույլ չտվեցին նամակ փոխանցել ԵՄ պաշտոնյաներին

https://arm.sputniknews.ru/20260504/mer-ugherdzn-enq-uzum-hascnel-vostikannery-tujl-chtvecin-namak-pvokhancel-em-pashtvonjanerin-101727430.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101709927_0:0:1280:960_1920x0_80_0_0_e036069a6464cc1af341888e6abadbaf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բողոքի ակցիա, եվրամիություն, մանե թանդիլյան, արտակ բեգլարյան

հայաստան, բողոքի ակցիա, եվրամիություն, մանե թանդիլյան, արտակ բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ իրականացվող ակցիաների շրջանակում հավաքվածները ցանկացան նամակ փոխանցել ՀՀ-ու գտնվող ԵՄ պաշտոնյաներին, սակայն նրանց թույլ չտվեցին։

Նշենք, որ մարզահամերգային համալիրի մոտ վաղ առավոտից բողոքի ակցիաներ են իրականացնում արցախցիները, ընդդիմադիր քաղաքական ուժեր, ինչպես նաև Արցախյան պատերազմներում անհետ կորածների հարազատները։

«Մենք ցանկանում ենք նամակ փոխանցել, որը ԵՄ պաշտոնյաներին է ուղղված։ Ի՞նչ խնդիր կլինի, եթե 2 հոգի բարձրանան, ի՞նչ վտանգ են ներկայացնում»,- ակցիայի ընթացքում ոստիկանության գվարդիայի ծառայողին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Ոստիկանը պարզաբանեց՝ նման կարգ չկա, որ պետական արարողակարգային միջոցառման ժամանակ նամակ փոխանցվի մասնակից պաշտոնյաներին։ Իրավապահ մարմնի ներկայացուցիչը հորդորեց այդ նամակը հանձնել տվյալ երկրների ներկայացուցչություններին։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը շեշտեց, որ իրենք բավականին մեծ հեռավորության վրա են գտնվում գագաթնաժողովի մասնակիցներից, ուստի իրենց իրականացրած ակցիաները գուցեև տեղ հասած չլինեն։ Շեշտեց՝ նպատակ ունեն լսելի դարձնել իրենց ձայնը, այդ պատճառով էլ ցանկանում են բարձրանալ դեպի մարզահամերգային համալիր և հանձնել նամակը։ Բեգլարյանը նաև առաջարկեց, որպեսզի ոստիկաններն իրենց ուղեկցեն` նշելով, որ անհամաչափ սահմանափակում է իրականացվում։

Սակայն գվարդիայի ծառայողը չհամաձայնեց և թույլ չտվեց նամակ փոխանցել։ Նա շեշտեց՝ կարող են բողոքարկել գործողությունների անհամաչափությունը։

Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 4-ին:

Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:

Leave a comment