Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը, թեպետ՝ հեռակապով. Փաշինյան


Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ: Արդեն երկու տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, և սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր: Այդ մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ըստ վարչապետի՝ այժմ Հայաստանը սերտորեն աշխատում է Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդվի և ինստիտուցիոնալ դառնա երկու երկրների միջև խաղաղությունը:


«Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառմանը, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ ԵՔՀ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի:


Իմիջիայլոց, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություներին՝ հյուրընկալելու այս գագաթնաժողովները»,- ասաց նա:


 

Leave a comment