ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով պարարտանյութով 10 վագոն կուղարկվի Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով այսօր Հայաստան կուղարկվի պարարտանյութով 10 վագոն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախորդ օրը Ռուսաստանից Ադրբեջանով ուղարկվել է պարարտանյութով  ութ երկաթուղային վագոն, ընդհանուր առմամբ, 536 տոննա։

Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարվել ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 1,600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։

Շարունակվում է նաև նավթամթերքի արտահանումը Ադրբեջանից Հայաստան։ Մինչ օրս Հայաստան է մատակարարվել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment