Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնել է «Ինտերին» ապահովել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել է «Պարմային» ու ժամանակից շուտ ապահովել է չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի կազմում փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին, իսկ 80-րդ րոպեին խփել է երկրորդ գոլը։ Դա 37-ամյա կիսապաշտպանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում, որում մասնակցել է 27 խաղի ու նաև կատարել 2 գոլային փոխանցում։

«Ինտերը» պատմության մեջ 21-րդ անգամ է նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Կրիստիան Կիվուի գլխավորած թիմն ունի 82 միավոր և առաջնության ավարտից 3 տուր առաջ 12 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին», որը չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։



Leave a comment