Երևանն ինքը կորոշի. Կալասը` ԵՄ–ին անդամակցելու հայաստանյան հեռանկարի մասին

Բաժանորդագրվել

Կայա Կալասի խոսքով` Հայաստանի եվրոպական հեռանկարի որոշումը քննարկման սեղանին է։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանն ինքը որոշում կկայացնի Եվրամիության անդամակցության հեռանկարի հետ կապված։ Այսօր ՀՀ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:

Նշենք, որ Եվրոպական առաջնորդները ժամանել են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», – ասաց Կայա Կալասը:

Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:

Leave a comment