Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանի ներկայացրած առաջարկները չեն նախատեսում ուրանի հարստացման դադարեցում 15 տարվա ընթացքում։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առաջարկների փաթեթը նաև չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում մինչև կողմերի միջև վերջնական համաձայնության ձեռքբերումը։
Նշվում է, որ իրանական կողմի այս 14 կետից բաղկացած առաջարկները ներկայացվել են ի պատասխան ԱՄՆ-ի՝ 9 կետից կազմված նախաձեռնության։
Հաղորդագրության համաձայն՝ բանակցային գործընթացը շարունակում է մնալ լարված, իսկ կողմերի դիրքորոշումները՝ զգալիորեն տարբեր։