https://arm.sputniknews.ru/20260504/makrvony-erevanum-meknabanec-germaniajic-amerikjan-zvorqi-mi-masy-durs-berelu-vorvoshumy-101718322.html
Մակրոնը Երևանում մեկնաբանեց Գերմանիայից ամերիկյան զորքի մի մասը դուրս բերելու որոշումը
Մակրոնը Երևանում մեկնաբանեց Գերմանիայից ամերիկյան զորքի մի մասը դուրս բերելու որոշումը
Sputnik Արմենիա
Գերմանիայի կանցլերն ավելի վաղ հայտարարել էր, թե խոսքն այն ստորաբաժանումների մասին է, որոնք ժամանակավոր հիմունքներով տեղակայվել էին Բայդենի օրոք։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T10:37+0400
2026-05-04T10:37+0400
2026-05-04T10:48+0400
ֆրանսիա
ամն
զորք
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97836295_0:42:1501:886_1920x0_80_0_0_b8a746aeabf5bc8094f85e8f9d2ad5aa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներն ու զորքերի դուրսբերումն ուղերձ են եվրոպական համայնքի համար։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։«Մենք ամրապնդում են մեր անվտանգությունն ու պաշտպանությունը։ Թրամփի որոշումներն ու զորքերի դուրսբերումն ուղերձ են մեզ համար։ Մենք պետք է սեփական պաշտպանական լուծումներ գտնենք»,- ասաց Մակրոնը։Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջիկա 6-12 ամիսների ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5 հազար ամերիկացի զինծառայողի: Ավելի ուշ ԱՄն նախագահ Թրամփը հայտարարեց, որ Գերմանիայում ամերիկյան զորակազմը կկրճատվի ավելի քան 5 հազարով։Մայիսի 3-ին էլ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից իր զորակազմի մի մասի դուրսբերումը կապ չունի Իրանի շուրջ տարաձայնությունների հետ: Նա նշեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ամերիկյան զորքերը Գերմանիայում զուտ ժամանակավոր էին տեղակայվել, և զորքերը դուրս բերելու հարցի շուրջ վաղուց են բանակցում։
ֆրանսիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97836295_53:0:1386:1000_1920x0_80_0_0_5b65ee64dfe7d4e22dc5c43958488bcf.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, ամն, զորք, էմանուել մակրոն
ֆրանսիա, ամն, զորք, էմանուել մակրոն
10:37 04.05.2026 (Թարմացված է: 10:48 04.05.2026)
Բաժանորդագրվել
Գերմանիայի կանցլերն ավելի վաղ հայտարարել էր, թե խոսքն այն ստորաբաժանումների մասին է, որոնք ժամանակավոր հիմունքներով տեղակայվել էին Բայդենի օրոք։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներն ու զորքերի դուրսբերումն ուղերձ են եվրոպական համայնքի համար։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք ամրապնդում են մեր անվտանգությունն ու պաշտպանությունը։ Թրամփի որոշումներն ու զորքերի դուրսբերումն ուղերձ են մեզ համար։ Մենք պետք է սեփական պաշտպանական լուծումներ գտնենք»,- ասաց Մակրոնը։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջիկա 6-12 ամիսների ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5 հազար ամերիկացի զինծառայողի: Ավելի ուշ ԱՄն նախագահ Թրամփը հայտարարեց, որ Գերմանիայում ամերիկյան զորակազմը կկրճատվի ավելի քան 5 հազարով։
Մայիսի 3-ին էլ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից իր զորակազմի մի մասի դուրսբերումը կապ չունի Իրանի շուրջ տարաձայնությունների հետ: Նա նշեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ամերիկյան զորքերը Գերմանիայում զուտ ժամանակավոր էին տեղակայվել, և զորքերը դուրս բերելու հարցի շուրջ վաղուց են բանակցում։