ԱՄՆ–ն ականակիրներ և 15 000 զինվորական կներգրավի Հորմուզի նեղուցի գործողության մեջ

https://arm.sputniknews.ru/20260504/amnn-akanakirner-ev-15-000-zinvvorakan-knergravi-hvormuzi-neghuci-gvortsvoghutjan-mej-101714291.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101712664_125:0:1376:938_1920x0_80_0_0_cc5509da13c72248b56f72a5b0c7c4f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, զինվորական

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, զինվորական

Բաժանորդագրվել

Նշվում է, որ Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման համար ԱՄՆ-ն 100 ինքնաթիռ կներգրավի:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցով նավերի անցումն ապահովելու «Ազատություն» գործողության շրջանակում կներգրավի էսկադրային ականակիրներ, ինքնաթիռներ և 15 հազար զինվորական։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

««Ազատություն» նախագծին ԱՄՆ ռազմական աջակցությունը կներառի կառավարվող հրթիռային զենքով էսկադրային ականակիրներ, ցամաքային և ծովային բազավորման ավելի քան 100 ավիացիոն միջոց, բազմաֆունկցիոնալ անօդաչու հարթակներ և 15 000 զինծառայող»,-ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ:

Գործողությունը կղեկավարեն Պետդեպարտամենտը և ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը՝ Նավագնացության ազատության ծովային կոալիցիայի (Maritime Freedom Construct, MFC) շրջանակներում:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ազդարարել է «Ազատություն» գործողության մասին՝ Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու համար:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով նավերի անցմանը ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կհամարի հրադադարի խախտում։

Leave a comment