«Նավերը դուրս կբերենք նեղուցից». Թրամփն ազդարարել է «Ազատություն» գործողության մասին

https://arm.sputniknews.ru/20260504/navery-durs-kberenq-neghucic-trampn-azdararel-e-azatutjun-gvortsvoghutjan-masin-101709526.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_232:0:2963:2048_1920x0_80_0_0_16ca23307c8fcb49f411a12e28b54556.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն

ամն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը գործողությունն անվանել է «մարդասիրական ժեստ»:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքի ժամանակով երկուշաբթի առավոտյան նավերը Հորմուզի նեղուցից դուրս բերելու գործողություն կսկսի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Ըստ նրա՝ աշխարհի տարբեր երկրներ դիմել են Վաշինգտոնին՝ խնդրելով ազատել իրենց նավերը, որոնք ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով արգելափակված են Հորմուզի նեղուցում:

«Ի շահ Իրանի, Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի՝ մենք հայտնել ենք այդ երկրներին, որ անվտանգ կերպով դուրս կբերենք նրանց նավերը այդ սահմանափակ ջրային ուղիներից, որպեսզի նրանք կարողանան ազատորեն և լիարժեքորեն շարունակել իրենց գործերը…. այս գործընթացը՝ Project Freedom-ը («Ազատություն նախագիծ»՝ խմբ.), կսկսվի մերձավորարևելյան ժամանակով երկուշաբթի առավոտյան»,- գրել է ԱՄՆ առաջնորդը իր «Truth Social» սոցիալական ցանցում:

Միևնույն ժամանակ նա սպառնացել է՝ եթե այս մարդասիրական գործընթացը որևէ կերպ խոչընդոտվի, ապա նման միջամտության հարցերը, ցավոք, ստիպված կլինենք լուծել ուժով»:

Սրան զուգահեռ, ինչպես հաղորդում է «Fars»-ը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի ականազերծման համատեղ գործողության հարցեր չի քննարկել ԱՄՆ-ի հետ:

Leave a comment