https://arm.sputniknews.ru/20260504/bari-galust-zhvoghvovrdavarutjan-hvogehangstin-arcakhcinery-bvoghvoqi-akcia-en-anum-101708321.html
«Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ արցախցիները բողոքի ցույց են անում Երևանում
«Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ արցախցիները բողոքի ցույց են անում Երևանում
Sputnik Արմենիա
Ցուցարարները պնդում են՝ Հայաստանը խախտում է ԵՄ-ի ընդունած մարդու իրավունքների քաղաքականությունը։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T09:20+0400
2026-05-04T09:20+0400
2026-05-04T09:24+0400
հայաստան
եվրոպա
եվրամիություն
արցախցի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101707945_0:0:1281:720_1920x0_80_0_0_d0322fd6f23a37373d8bb4f47e844367.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արցախցիներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ բողոքի ակցիա են անում Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։«Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին», «Ձեր լռությունը տաճարներ է քանդում», «Արցախը Հայաստան է», «ԵՄ-ին՝ այո՛, Փաշինյանին՝ ո՛չ», «Վերադարձրեք 19 քրիստոնյա հայերին», «ազատություն հայ գերիներին» հայերեն և անգլերեն գրառումներով պաստառներ են պահում իրենց ձեռքերում։«Ձեր ընդունած մարդու իրավունքների քաղաքականությունը Հայաստանը խախտում է։ Վե՛րջ տվեք նրան (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ․) հովանավորելուն, որպեսզի կարողանա մեր դեմ ավելի զորեղ ու զինված պայքարել։ Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք Հայաստանում ապրել արժանապատիվ և վերադառնալ Արցախ»,- դիմելով եվրոպացի պաշտոնյաներին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։Հիշեցնենք` Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101707945_118:0:1078:720_1920x0_80_0_0_62312628a5723795648b549464e7738a.jpg.webp
հայաստան, եվրոպա, եվրամիություն, արցախցի, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, եվրոպա, եվրամիություն, արցախցի, տեսանյութ, տեսանյութեր
Ցուցարարները պնդում են՝ Հայաստանը խախտում է ԵՄ-ի ընդունած մարդու իրավունքների քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արցախցիներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ բողոքի ակցիա են անում Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։
«Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին», «Ձեր լռությունը տաճարներ է քանդում», «Արցախը Հայաստան է», «ԵՄ-ին՝ այո՛, Փաշինյանին՝ ո՛չ», «Վերադարձրեք 19 քրիստոնյա հայերին», «ազատություն հայ գերիներին» հայերեն և անգլերեն գրառումներով պաստառներ են պահում իրենց ձեռքերում։
«Ձեր ընդունած մարդու իրավունքների քաղաքականությունը Հայաստանը խախտում է։ Վե՛րջ տվեք նրան (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ․) հովանավորելուն, որպեսզի կարողանա մեր դեմ ավելի զորեղ ու զինված պայքարել։ Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք Հայաստանում ապրել արժանապատիվ և վերադառնալ Արցախ»,- դիմելով եվրոպացի պաշտոնյաներին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Բողոքի ցույց Երևանում
Բողոքի ցույց Երևանում
Բողոքի ցույց Երևանում
Բողոքի ցույց Երևանում
Բողոքի ցույց Երևանում
Բողոքի ցույց Երևանում