2025 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ կազմելով 3.3%. Մարտին Գալստյան

2025 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ կազմելով 3.3%. Մարտին Գալստյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2025 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ դեկտեմբերին կազմելով 3.3 տոկոս, այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4.3 տոկոս»,- հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Գալստյանի խոսքով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը պահպանվում են. «ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերական բարձր տնտեսական աճի և գնաճային միջավայրի ձևավորմանը: Տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կախված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև հետագայում ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման և աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա: Աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության աղբյուր հանդիսանալ»:

Մարտին Գալստյանի խոսքով՝ հավանական է, որ առաջատար երկրների ԿԲ-ներն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները:

Գալստյանը նաև նշեց, որ 2025 թվականի չորրորդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն արագացել է. «Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների դերակատարությունը»:

Leave a comment