Երևանը՝ եվրոպական օրակարգի կենտրոնում․ The Guardian

The Guardian-ը գրում է, որ European Political Community Summit-ի շրջանակում Երևանում տեղի ունեցող հանդիպումները պարզապես դիվանագիտական միջոցառում չեն, այլ Արևմուտքի կողմից Հայաստանի քաղաքական աջակցության ցուցադրություն։

Կանադայի վարչապետ Mark Carney-ի մասնակցությամբ այցը մեկնաբանվում է որպես հստակ ազդակ․ Հայաստանը աստիճանաբար դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց և խորացնում կապերը Եվրոպայի հետ։ Երևանը փաստացի վերածվում է տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական բալանսի ձևավորման հարթակի։

Nikol Pashinyan-ի կառավարության վարած դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը դե ֆակտո տանում է երկիրը դեպի եվրոպական ինտեգրում։ Սպասվող ընտրությունների ֆոնին այցը ստանում է նաև ներքաղաքական նշանակություն՝ արևմտյան առաջնորդները փաստացի ցուցադրում են աջակցություն գործող կուրսին։

Քննարկումների առանցքում են՝
— ԵՄ կողմից հնարավոր ֆինանսական աջակցությունը
— վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները
— Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի առաջխաղացումը

Առանձնապես ընդգծվում է, որ Հայաստանը գտնվում է պատմական պատուհանի առաջ․ Ուկրաինայի պատերազմի ֆոնին Ռուսաստանի թուլացումը ստեղծում է հնարավորություն նվազեցնելու կախվածությունը Մոսկվայից և բացելու սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Միևնույն ժամանակ, արևմտյան առաջնորդները ստիպված են պահել բալանս՝ աջակցելով իշխանություններին, բայց չխորացնելով ներքին բևեռացումը։

Leave a comment