Փաշինյանը ՀՀ–ն վերածում է համաշխարհային դիմակայության թատերաբեմի. քաղաքագետի դիտարկումը

https://arm.sputniknews.ru/20260503/pashinjany-hhn-veratsum-e-hamashkharhajin-dimakajutjan-taterabemi-qaghaqageti-ditarkumy-101697781.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101692134_64:0:1397:1000_1920x0_80_0_0_6fb53ef885b785a65391f0ba33449a36.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր զելենսկի

հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր զելենսկի

Բաժանորդագրվել

Հայաստանը միշտ կամուրջ է եղել Արևելքի և Արևմուտքի միջև, և Հայաստանի իշխանությունները հիմա այն քանդում են:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար երկիրը վերածում է գլոբալ դիմակայության թատերաբեմի: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունն ի սկզբանե պաշտոնական Երևանից պահանջում էր առավելագույն հավասարակշռված մոտեցում։

«Արտաքին քաղաքական ցանկացած որոշում կայացնելիս Երևանը պարտավոր էր առաջնորդվել «մի՛ վնասիր» սկզբունքով», – նշել է Մաթևոսյանը:

Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան ո՛չ Հայաստանից, ո՛չ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի այլ գործընկերներից չի պահանջել ուղղակի մասնակցություն ռազմական գործողություններին կամ տնտեսական պատերազմին:

Ավելին, Հայաստանը դարձել է ՌԴ-ի լոգիստիկ հանգույցներից մեկը, ինչը երկու կողմերին էլ օգուտ է բերել ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հարցերում։ Սակայն մայիսի 3-ի իրադարձությունները կարող են անդառնալիորեն փոխել այդ իրողությունը։

«Հայաստանը միշտ կամուրջ է եղել Արևելքի և Արևմուտքի միջև, քանդելով այդ կամուրջը՝ Փաշինյանը երկիրը դիվանագիտության սուբյեկտից վերածում է աշխարհաքաղաքական բաժանման օբյեկտի: Մենք ներքաշվում ենք հակամարտության մեջ, որը Հայաստանին միայն կորուստներ է խոստանում։ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ ԵՄ դռները ՀՀ-ի համար փակ են, բայց Երևանում սպասվող Եվրոպական գագաթաժողովն իր համար քաղաքական ցատկահարթակ է ընտրություններից առաջ: Բրյուսելն էլ այս իրավիճակում ճնշման լծակ է ստանում՝ Երևանից պահանջելով հերթական «հավատարմության երդումը», որի խորհրդանիշը Զելենսկու այցն էր», – գրել է Մաթևոսյանը։

Սակայն դա էլ բավարար չեղավ. ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում Երևանում կանցկացվի Ուկրաինային նվիրված առանձին նստաշրջան։ Եթե դա ճիշտ է, ապա, ըստ քաղաքագետի, դա նույնքան անհեթեթ է թվում, որքան, ասենք, 1944-ին Վաշինգտոնում տեղի ունենար «ԽՍՀՄ-ի մասնատման» քննարկման խորհրդաժողով:

«Երևանը՝ ի դեմս Փաշինյանի, գիտակցված ընտրություն կատարեց՝ երկիրը վերածելով գլոբալ խաղացողների դիմակայության թատերաբեմի։ Պատերազմը, որը կարող էր շրջանցել Հայաստանը, ոտք դրեց մեր հողի վրա, որին դիմավորում են կարմիր գորգով ու նվագախմբով», – կարծում է Մաթևոսյանը։

Նա նշել է, որ և՛ Փաշինյանը, և՛ Զելենսկուն դիմավորած խոսնակ Ալեն Սիմոնյանը գիտեն, որ Երևանի նման աշխարհաքաղաքական դեմարշն ուղղակի մարտահրավեր է ոչ թե պարզապես Կրեմլին, այլ միլիոնավոր հայերի շահերին:

«Փաշինյանն ու Սիմոնյանը նաև գիտեն, որ Ուկրաինան Արևմուտքի համար առաջնահերթություն է, իսկ Հայաստանը` միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Դառնալով «երկրորդ ճակատ» կամ հակառուսական հարթակ՝ Երևանը կորցնում է անվտանգության իրական երաշխիքները՝ փոխարենը ոչինչ չստանալով», – ընդգծում է Մաթևոսյանը։

Եվրոպական առաջնորդներն այսօր ժամանել են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական հանրության 8-րդ գագաթնաժողովին:

Ընդդիմության ուղերձները ԵՄ պաշտոնյաներին կմնան «ձայն բարբառո հանապատի». վերլուծաբան

Leave a comment