Ուկրաինական ԶՈւ-ի հարվածի հետևանքով Բելգորոդում հայր ու որդի զոհվել են, մայրը վիրավոր է

https://arm.sputniknews.ru/20260503/ukrainakan-zu-i-harvatsi-hetevanqvov-belgvorvodum-hajr-u-vordi-zvohvel-en-majry-viravvor-e-101691319.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75622968_199:0:2930:2048_1920x0_80_0_0_3130c9cafe23966fe00e65accfff4f2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, բրյանսկ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, զոհ

բելգորոդ, բրյանսկ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, զոհ

Բաժանորդագրվել

Բրյանսկի մարզի բնակելի տան վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 14-ամյա դեռահաս:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հայրն ու որդին տեղում մահացել են, մայրը վիրավորվել է, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

Նա հստակեցրել է, որ Բելգորոդի մարզի Նեչաևկա գյուղում անօդաչու սարքը հարձակվել է այն մեքենայի վրա, որում ընտանիք է եղել՝ ամուսնական զույգը և նրանց 21-ամյա որդին:

«Տեղի է ունեցել ամենասարսափելին՝ հայրն ու որդին ստացած ծանր վնասվածքներից տեղում մահացել են։ Կինն ունի բարոտրավմա և ականապայթյունային վնասվածք», – գրել է նա։

Բրյանսկի մարզի Վորոնոկ գյուղի վրա բնակելի տան վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 14-ամյա դեռահաս, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:

Վնասվել է բնակելի շենք։ Աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment