Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: