Մենք այս փոփոխությունների շարքով ըստ էության գրեթե ամբողջությամբ նույնականացնում ենք հանրային մուլտիպլեքսի լիցենզիա ստացած հեռաուստաընկերությունների և կաբելային ցանցերով հեղինակազորված ալիքների նկատմամբ պահանջները։ Եթե ոչ ամբողջական, ապա նոր բան ենք ավելացնում։ Ինչու եմ սա ասում. հիմնական խնդիրն այն էր, որ հանրային մուլտիպլեքսում ՀՌՑ-ին գումար վճարող մեր հեռուստաընկերությունները նշում էին՝ ամսական 7 կամ 8 միլիոն վճարելը որոշակի անհավասար պայմաններ էր ստեղծում իրենց և հեղինակազորված ալիքների միջև։
Ես կառաջարկեմ նաև հետևյալը․ այն հեղինակազորված ալիքները, որոնք մարզային չեն, այլ համապետական սփռում ունեն ցանցային օպերատորներում, իրենց նկատմամբ պետք է առնվազն, եթե ոչ մեծ գումար լինի, կամ գումար չլինի, գոնե նվազագույն 20–30% հանրօգուտ հաղորդումների պարտադրանք դնենք։ Այսինքն, նրանք ըստ էության դուրս են եկել հանրային մուլտիպլեքսից, բայց հանրային մուլտիպլեքսի նման ծածկույթ ունեն և պետք է ունենան հանրօգուտ հաղորդումներ։
Այս մասին ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստին առաջարկել է ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։