https://arm.sputniknews.ru/20260503/zelenskin-zhamanel-e-erevan–nran-dimavvorel-e-alen-simvonjany—101678303.html
Զելենսկին ժամանել է Երևան. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը
Զելենսկին ժամանել է Երևան. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը
Sputnik Արմենիա
Սա Զելենսկու առաջին այցն է ՀՀ։ 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T16:01+0400
2026-05-03T16:01+0400
2026-05-03T16:21+0400
տեսանյութեր
վլադիմիր զելենսկի
երևան
եվրամիություն
գագաթնաժողով
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101678001_0:0:1500:844_1920x0_80_0_0_826ebcc37077e5df356897a23f642a66.jpg.webp
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Զելենսկին Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։Աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել ՀՀ մայրաքաղաքում, քանի որ տարբեր երկրների առաջնորդներ են այցելում երկիր՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Կանադայի, Բուլղարիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Հունսատանի առաջնորդները և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն արդեն իսկ գտնվում են Երևանում։ Ի դեպ, սա Զելենսկու առաջին այցն է ՀՀ։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը Երւևանում կայանալու է մայիսի 4-ին։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
երևան
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Владимир Зеленский прибыл в Ереван
Sputnik Արմենիա
Владимир Зеленский прибыл в Ереван
2026-05-03T16:01+0400
true
PT0M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101678001_202:0:1327:844_1920x0_80_0_0_1edf63e533dabce064c7a0ac21c372d4.jpg.webp
տեսանյութեր, видео, վլադիմիր զելենսկի, երևան, եվրամիություն, գագաթնաժողով, ուկրաինա
տեսանյութեր, видео, վլադիմիր զելենսկի, երևան, եվրամիություն, գագաթնաժողով, ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Զելենսկին Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել ՀՀ մայրաքաղաքում, քանի որ տարբեր երկրների առաջնորդներ են այցելում երկիր՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Կանադայի, Բուլղարիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Հունսատանի առաջնորդները և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն արդեն իսկ գտնվում են Երևանում։ Ի դեպ, սա Զելենսկու առաջին այցն է ՀՀ։
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը Երւևանում կայանալու է մայիսի 4-ին։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: