Տիգրան Բարսեղյանի գոլն օգնել է «Սլովանին» չեմպիոն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տիգրան Բարսեղյանի գոլն օգնել է Բրատիսլավայի «Սլովանին» 8-րդ տարին անընդմեջ դառնալ ֆուտբոլի Սլովակիայի չեմպիոն։

Սլովակիայի առաջնության հերթական տուրում առաջատար «Սլովանը» նվազագույն հաշվով հաղթել է երկրորդ տեղում գտնվող ԴԱԿ-ին ու ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի կոչումը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը խաղի հաղթական գոլը խփել է 79-րդ րոպեին։ 6 րոպե անց 32-ամյա Բարսեղյանը փոխարինվել է։

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Սլովանը» 10 միավոր գերազանցում է ԴԱԿ-ին։

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանը մասնակցել է 22 հանդիպման, խփել 8 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում։



Leave a comment