Ռուսաստանը պատրաստ է միջուկային սահմանափակումներ չունեցող նոր աշխարհին. Ռյաբկով


 

Ազատություն. Ռուսաստանը պատրաստ է այն նոր իրականությանը, երբ միջուկային զինատեսակների վերահսկման սահմանափակումներ այլևս չլինեն՝ «New Start» պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը


 


Փետրվարի 5-ին կլրանա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից կնքված՝ միջուկային մարտագլխիկների քանակը սահմանափակող պայմանագրի ժամկետը։ Եթե կողմերը չերկարացնեն այն, առաջին անգամ ավելի քան 50 տարում Մոսկվայի և Վաշինգտոնի ձեռքերը կազատվեն միջուկային ոլորտում։


 


Սերգեյ Ռյաբկովը նաև ասել է, որ Ռուսաստանը աջակցում է Չինաստանի դիրքորոշմանը սպառազինությունների վերահսկողության հարցում։


 


Իրանի վերաբերյալ նա նշել է, որ Միացյալ Նահանգների առաջարկները Թեհրանին հավասարազոր են վերջնագրերի։


 


 


 


 


Leave a comment