Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ


 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին։


Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում՝ տարբեր ոլորտներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։


 


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է վարչապետին գագաթնաժողովի անցկացման առիթով և նշել, որ այն վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին։


 


Ֆերիդուն Սինիրիօղլուի խոսքով՝ Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում, ինչը նաև վարչապետ Փաշինյանի և ՀՀ Կառավարության աշխատանքի արդյունքն է։


 


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ամեն անգամ Երևան ժամանելիս տպավորվում է Հայաստանի արձանագրած առաջընթացով։


 


Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։


 


Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերին։


 

Դիտումների քանակ35

Leave a comment