«Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը ԿԸՀ-ն մերժեց

Քաղաքականություն

03.05.2026 | 11:24

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։

Նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և ՀՀ-ում է բնակվել։

Ուրիխանյանին ժամանակ է տրվել բացակայող փաստաթուղթը ներկայացնելու համար, սակայն այն չի ներկայացվել։

Հիշեցնենք՝ Ուրիխանյանը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավորի պաշտոնը, 2017-ին ընտրվել է «Ծառուկյան» դաշինքի, 2018-ին՝ ԲՀԿ ցուցակով։ 2020թ. փետրվարի 2-ին դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և հանդես է եկել որպես անկախ պատգամավոր։

Leave a comment