https://arm.sputniknews.ru/20260503/zangvatsajin-hardzakum-primvorski-navahangsti-vra-rd-hop-n-ukrainakan-60-drvon-e-vorsacel-101664319.html
Զանգվածային հարձակում Պրիմորսկի նավահանգստի վրա. ՌԴ ՀՕՊ-ը ուկրաինական 60 դրոն է որսացել
Զանգվածային հարձակում Պրիմորսկի նավահանգստի վրա. ՌԴ ՀՕՊ-ը ուկրաինական 60 դրոն է որսացել
Sputnik Արմենիա
Գիշերվա ընթացքում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի 16 մարզ, ոչնչացվել է 334 ուկրաինական անօդաչու թռչող սարք: 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T10:38+0400
2026-05-03T10:38+0400
2026-05-03T10:38+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/66/67/666710_0:106:3267:1944_1920x0_80_0_0_79e001075e7ec4c1f9d83f9cb2e05f7c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Զանգվածային հարձակումը, որի առանցքային թիրախը Պրիմորսկ նավահանգիստն էր, հետ է մղվել Լենինգրադի մարզում, խոցվել է թշնամու ավելի քան 60 անօդաչու թռչող սարք, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն:Մարզպետը նշել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որի հետևանքներն արդեն վերացվել են, նավթամթերքի արտահոսք չի գրանցվել:Սմոլենսկի մարզում կան տուժածներ։ Սմոլենսկի մարզպետ Վասիլի Անոխինի խոսքով՝ երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են, երբ խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են բնակելի շենքի վրա։Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերում, Մոսկվայի շրջանում և Ղրիմում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/66/67/666710_269:0:3000:2048_1920x0_80_0_0_d49c40ce64a0503de4f1e8af1ac18b74.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Գիշերվա ընթացքում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի 16 մարզ, ոչնչացվել է 334 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Զանգվածային հարձակումը, որի առանցքային թիրախը Պրիմորսկ նավահանգիստն էր, հետ է մղվել Լենինգրադի մարզում, խոցվել է թշնամու ավելի քան 60 անօդաչու թռչող սարք, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն:
Մարզպետը նշել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որի հետևանքներն արդեն վերացվել են, նավթամթերքի արտահոսք չի գրանցվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը Ռուսաստանի 16 մարզերում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 334 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Սմոլենսկի մարզում կան տուժածներ։ Սմոլենսկի մարզպետ Վասիլի Անոխինի խոսքով՝ երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են, երբ խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են բնակելի շենքի վրա։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերում, Մոսկվայի շրջանում և Ղրիմում։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։