Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը, Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։