«Այսօր մեր հանրությունը գաղափարային առումով չկողմնորոշված է, գնում է ոչ թե բովանդակության, այլ լոզունգների հետևից, իսկ դրանք փոփոխական են. մեր նորագույն պատմությունն է վկայում այդ մասին»,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:
Նա այն համոզման է, որ մեր հասարակությունը հիվանդ է, իսկ այդ հիվանդության անունն է՝ տգիտություն.«Հասարակությանը լուսավորելու գործառույթը պետությանն է, երբ դա չի արվում, մարդիկ գնում են կարճ ու թեթև ճանապարհով: Երաժշտության օրինակով դա կարող ենք տեսնել՝ մեր հանրության հակումները՝ ռաբիսից մինչև ամերիկյան փոփ, բովանդակային, հոգևոր որոնումը բացակայում է, և, եթե աշխարհը դա կարող է իրեն թույլ տալ, մենք այլևս ոչ, մեր պարագայում դա ազգային անվտանգության հարց է: Մեզ պետք են ռադիկալ որոշումներ՝ կրթականից մինչև մշակութային»:
Միևնույն ժամանակ Վահան Արծրունին նկատում է՝ մերոնք պատրաստ են մեծ գումար վճարել Լոպեսի համերգի համար, բայց նաև հերթ են կանգնում դասական համերգի համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աննա Բաբաջանյան