Երազանքը՝ իրականություն․ Զինվորի տան Գարիկը հաջողություններ է գրանցում լողի աշխարհում

https://arm.sputniknews.ru/20260502/erazanqy-irakanutjun-zinvvori-tan-gariky-hajvoghutjunner-e-grancum-lvoghi-ashkharhum-101659067.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77255061_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cdb677a0270ec0c664d50affc604099a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գարիկ միքայելյան, լող, լողավազան, լողորդ, պարալիմպիկ խաղեր

գարիկ միքայելյան, լող, լողավազան, լողորդ, պարալիմպիկ խաղեր

Բաժանորդագրվել

Գարիկը Հայաստանի բացարձակ չեմպիոն է 2025 թվականի լողի պարաօլիմպիադայում։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Զինվորի տան շահառու Գարիկ Միքայելյանը Փարիզում մասնակցում է Պարա լողի աշխարհի սերիային և այսօրվա լողահերթում առաջինն է հասել վերջնագծին։ Տեղեկությունը հայտնում է Զինվորի տունը։

Նշենք, որ էլեկտրահարման պատճառով զինծառայության ժամանակ Գարիկը կորցրել է ձեռքերը։

«Հայաստանի պատվիրակը մի քանի օր շարունակ հանդես է գալու տարբեր լողաոճերով։ Այսօր Գարիկը ելույթ է ունեցել 50մ թիկնալող և 100մ բրաս լողաոճերում»,- ասված է հաղորդագրությունում։

Աշխարհի մրցաշարին Գարիկին ուղեկցում է կինը՝ Արմինե Մելիք-Իսրայելյանը (որպես օգնական և մարզիչ) և Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի պարա լողի և պարալիմպիկ մարզաձևերի խորհրդի նախագահ Մարիամ Սահակյանը։

Հավելենք, որ Գարիկը Հայաստանի բացարձակ չեմպիոն է դարձել 2025 թվականի լողի պարաօլիմպիադայում։ Նա առանց ձեռքերի 48 վայրկյանում լողում է 50 մետր։ Լողի մեջ Գարիկի ամենաուժեղ կողմը թիկնալողն է։ Նրա երազանքն է եղել միջազգային հարթակներ հասնելն ու Հայաստանը ներկայացնելը։

Հայաստանին պայքարի ուժ է պետք. ձեռքերը կորցրած գեղանկարիչը նաև բերանով է նկարում

Նշենք, որ Գարիկ Միքայելյանն առաջին անգամ սկսել է պրոֆեսիոնալ լողով զբաղվել 2022 թվականից։ Առաջին մարզիչը եղել է ընկեր Համիկը` Գուրգեն Հակոբյանը, որը 44-օրյա պատերազմում զոհված լողորդ Հենրիկ Հակոբյանի հայրն է։

Leave a comment