Հռոմի պապն անձամբ կնշանակի Մոսկվայի կաթոլիկների առաջնորդին. փոխանորդ

https://arm.sputniknews.ru/20260502/hrvomi-papn-andzamb-knshanaki-mvoskvaji-katvolikneri-arajnvordin-pvokhanvord-101657655.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101369587_20:0:1444:1068_1920x0_80_0_0_2fef89b495f446eb3a103428f951872c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հռոմի պապ, մոսկվա, եկեղեցի, ռուս ուղղափառ եկեղեցի

հռոմի պապ, մոսկվա, եկեղեցի, ռուս ուղղափառ եկեղեցի

Բաժանորդագրվել

Ավելի վաղ արքեպիսկոպոսի կայքը հայտնել էր, որ Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է արքեպիսկոպոսության ղեկավար Պավել արքեպիսկոպոս Պեցցիի հրաժարականը վերջինիս «թույլ առողջության պատճառով»:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մոսկվայի Աստվածամոր կաթոլիկ արքեպիսկոպոսության նոր ղեկավարին կնշանակի Հռոմի պապը՝ իր իսկ սահմանած ժամկետում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արքեպիսկոպոսության գլխավոր փոխանորդ Կիրիլ Գորբունովը։

Ավելի վաղ արքեպիսկոպոսության կայքը հայտնել էր, որ Հռոմի Պապ Լևոն XIV-ն ընդունել է արքեպիսկոպոսության ղեկավար Պավել արքեպիսկոպոս Պեցցիի հրաժարականը վերջինիս «թույլ առողջության պատճառով»: Արքեպիսկոպոսության ղեկավարի պաշտոնի թափուր գտնվելու ժամանակաշրջանում այդ պարտականությունները կկատարի օգնական եպիսկոպոս Նիկոլայ Դուբինինը, որին Հռոմի պապը նշանակել է առաքելական ադմինիստրատոր:

Լոռիում օծվել են Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ուղղափառ եկեղեցու զանգերը

«Արքեպիսկոպոսության նոր մետրոպոլիտին պետք է նշանակի պապը, որն ազատ է իր որոշման մեջ, այդ թվում նաև ժամկետների հարցում», – գործակալությանն ասել է Գորբունովը:

Ընդ որում, ինչպես նշել է հոգևորականը, Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը Պավել արքեպիսկոպոսի նախագահության երկու ժամկետների ավարտից հետո նոր ղեկավարություն է ընտրել մարտի 18-ին: Երեք տարի ժամկետով եպիսկոպոս Կլեմենս Պիկելն ընտրվել է համաժողովի նախագահ, եպիսկոպոս Կիրիլ Կլիմովիչը՝ փոխնախագահ, իսկ եպիսկոպոս Շտեֆան Լիպկեն՝ քարտուղար։

Պեցին ծնվել է 1960 թվականի օգոստոսի 8-ին Իտալիայի Էմիլիա Ռոմանիա նահանգի Ռուսի քաղաքում։ 1990թ. ձեռնադրվել է քահանա: 1993-1998 թվականներին եղել է Ռուսաստանի ասիական մասի Լատինական ծեսի կաթոլիկների առաքելական վարչակազմի կենտրոնական շրջանի (այժմ՝ Նովոսիբիրսկի Սուրբ Վերափոխման հռոմեա-կաթոլիկական թեմ) դեկան։

Գյումրի են բերվել բարեխոս Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքները

Նա 2007 թվականից ղեկավարում էր Մոսկվայի Աստվածամոր արքեպիսկոպոսությունը, իսկ 2011 թվականից՝ Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդաժողովը:

Դուբինինը ծնվել է 1973 թվականի մայիսի 27-ին Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում։ 1993 թվականին նա ընդունվել է Մոսկվայի «Մարիա` առաքյալների թագուհի» կաթոլիկ բարձրագույն հոգևոր ճեմարան։ Հանդիսավոր վանական ուխտը տվել է 1998 թվականի հոկտեմբերի 3-ին Մոսկվայում: Դուբինինը 2020 թվականին դարձել է նորագույն պատմության մեջ առաջին էթնիկ ռուս կաթոլիկ եպիսկոպոսը, ում եպիսկոպոսական պաշտոնին նշանակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

Leave a comment