Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար․ դեսպանատան ներկայացուցիչը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին

Քաղաքականություն

02.05.2026 | 16:57

«Այս երկուշաբթի Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Սա կարևոր իրադարձություն է Հայաստանի համար»,-այս մասին իր խոսքում նշել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչ Մեթյու Բեյքնը։

«Եվրոպական երկրների առաջնորդները կհավաքվեն այստեղ՝ խոսելու անվտանգության, համագործակցության և ապագայի մասին։ Սա նաև հնարավորություն է քննարկելու տարածաշրջանային մարտահրավերները և ընդհանուր առաջնահերթությունները։

Մեծ Բրիտանիան ակտիվ մասնակցություն կունենա այս քննարկումներում։ Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար։ Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ավելի սերտ աշխատելու միասին և զարգացնելու մեր հարաբերությունը»,-նշել է նա։

Leave a comment