«Հանդիպել եք երևի մարդկանց, որոնք մի տեղ աշխատում են և բավարար գիտելիք չունեն, բավարար հմտություններ ուղղակի չունեն, փորձ չունեն, բայց փորձում են քծնելով ինչ-որ կարիերայի, ինչ-որ բանի հասնել: Իրենց ամենից մեծ հմտությունը քծնելն է: Մեկ ուրիշի հմտությունը գիտելիքների մեջ է, կարգապահության մեջ է, դիսցիպլինայի մեջ է, արդյունք տալու մեջ է և կախված է արդեն շեֆից, թե շեֆն ավելի շատ ի՞նչն է գնահատում, քծնելը, թե՞ գիտելիքները, արդյունավետությունը աշխատանքում: Հիմա այս մարդիկ ընտրել են այս ճանապարհը և այս ճանապարհը ավելի համահունչ է իրենց տեսակին։ Երբ սեփական թիմակիցներին ասում է՝ ուսապարկ են, սա ի՞նչ է նշանակում՝ կարծիք չունեն»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։