Պատմական շանս ենք ստացել, այդ թվում՝ էներգետիկ առումով լինել շատ ավելի ինքնաբավ, անկախ և ինքնիշխան․ վարչապետ

Այսօր՝ հունվարի 8–ին, Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, ընդգծելով, որ «այն նրա մասին է, թե մենք հիմա որտեղ ենք գտնվում և ուր ենք ուզում շարժվել»։

«Մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն և բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին։ 2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով»:

Անդրադառնալով տնտեսության զարգացմանը՝ Փաշինյանն ասաց, որ բյուջեն սկսվում է նոր տարվա զանգերի, շամպայնի բաժակը բարձրացնելու պահից, իսկ խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես որոշակիորեն պետք է վերափոխվի և դիրքավորվի։

Պատմական շանս ենք ստացել, այդ թվում՝ էներգետիկ առումով լինել շատ ավելի ինքնաբավ, շատ ավելի անկախ և շատ ավելի ինքնիշխան, հավելեց վարչապետը։

Փաշինյանն ասաց նաև, որ սկսել են քննարկումները, որ առաջիկայում պետք է դիտարկել հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակ, որի կարգավորումները կկարողանան ուժի մեջ պահել նույն կարգավորումները,օրինակ, տասը տարի։

Առանց տնտեսական զարգացման՝ որևէ ոլորտում առաջընթաց հնարավոր չէ ապահովել, եզրափակեց նա։

Leave a comment