Երևանյան գագաթնաժողովում Թուրքիան կներկայացնի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը 

Քաղաքականություն

02.05.2026 | 15:55

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում․ գրում է ադրբեջանական vesti-ն։

Գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդումը, փոխկապակցվածության ընդլայնումը և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովումը։ Օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները։

Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի Թուրքիայից առաջին նմանատիպ այցը Հայաստան։

Գագաթնաժողովին հրավիրվել են ԵՄ 27 անդամ պետությունների, ինչպես նաև այլ եվրոպական երկրների և Կանադայի առաջնորդները։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերին՝ Իռլանդիայում։

Նշենք, որ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment