Վաղը Զելենսկին կժամանի Հայաստան | Irakanum.am

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վաղը Երևան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Պրահան հայտնում է, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Զելենսկու հանդիպումն արդեն նշանակված է:

 

Սա կլինի Ուկրաինայի ղեկավարի առաջին այցը Հայաստան: 

 

Անցած շաբաթ Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ: Մոսկվան, սակայն, մերժել է այս առաջարկը:

Leave a comment