Ռոբերտ Լևանդովսկին ընտրել է հաջորդ ակումբը

«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։

Tuttosport-ի համաձայն՝ իտալական ակումբն արդեն բանակցություններ է վարել 37-ամյա ֆուտբոլիստի հետ և եկել համաձայնության։ Կողմերը կկնքեն մեկ տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։

Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։ Նա ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Յուվենտուսին»։

Ռոբերտ Լևանդովսկին 2022 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 41 հանդիպում, դարձել 17 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ն 8 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Leave a comment