Թրամփը պատրաստվում է պատժել եվրոպական երկրներին. Politico

https://arm.sputniknews.ru/20260502/trampy-patrastvum-e-patzhel-evrvopakan-erkrnerin-politico-101654229.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101534023_167:0:1500:1000_1920x0_80_0_0_134b083fc4f5f0cf2758849f8c3b8b82.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, դոնալդ թրամփ, եվրոպա, մաքսատուրք

ամն, դոնալդ թրամփ, եվրոպա, մաքսատուրք

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահի վարչակազմի և եվրոպացի գործընկերների միջև տարաձայնություններն անլուծելի են դառնում։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները ամրապնդել են եվրոպական երկրներին «պատժելու» նրա ցանկությունը. ամերիկյան առաջնորդի վարչակազմի և եվրոպացի գործընկերների միջև տարաձայնությունները սկսում են անհաշտ թվալ։ Այս մասին գրում է Politico–ն:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է հաջորդ շաբաթվանից 25 %-ի չափով մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ավտոմեքենաների ու բեռնատարների համար՝ պատճառաբանելով, որ Եվրամիությունը չի կատարում ԱՄՆ-ի հետ առևտրային պայմանավորվածությունները: Բացի այդ, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է պատերազմի նախարարության որոշումը մեկ տարվա ընթացքում Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերելու մասին։

«Թրամփը ներկայում ավելի շատ շահագրգռված է պատժել եվրոպական տերություններին, քան համագործակցել նրանց հետ», – ասված է հրապարակման մեջ:

Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի և եվրոպացի գործընկերների միջև տարաձայնություններն անլուծելի են դառնում։ Թրամփի պահվածքը եվրոպացիներին պարզ ցույց է տվել, որ անհրաժեշտ է լինել Վաշինգտոնից անկախ։ Սակայն եվրոպացի քաղաքական գործիչները խոստովանում են, որ ԱՄՆ-ից կախվածության նվազեցման գործընթացը դանդաղ է ընթանում։

Politico–ն նշում է, որ եվրոպական որոշ առաջնորդներ սկսել են հարմարվել նոր իրողություններին, քանի որ կարծում են, որ ամենավատն արդեն տեղի է ունեցել. եվրոպացի քաղաքական գործիչները շողոքորթել են ամերիկյան առաջնորդին, «մարսել են» բարձր մաքսատուրքերը և պարտավորվել են բարձրացնել պաշտպանական ծախսերը, քանի որ կարծում էին, որ դա «այն գինն է, որը վճարում են», որպեսզի Թրամփի ուշադրությունը կենտրոնացած մնա ուկրաինական հակամարտության վրա:

Leave a comment