ՀՀ նոր անձնագրերը Նիդեռլանդներում են տպվում․ նախարարը մանրամասներ է հայտնել

https://arm.sputniknews.ru/20260502/hh-nvor-andznagrery-niderlandnerum-en-tpvum-nakharary-manramasner-e-hajtnel-101653954.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին

Sputnik Արմենիա

Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին

2026-05-02T13:46+0400

true

PT1M35S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/02/101653788_142:0:990:636_1920x0_80_0_0_71771464c70e22e897143cd3a398b539.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անձնագրային և վիզաների վարչություն, անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, նիդեռլանդներ, տեսանյութեր, տեսանյութ, видео

անձնագրային և վիզաների վարչություն, անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, նիդեռլանդներ, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր կենսաչափական անձնագրերով նպատակ ունեն գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ նոր կենսաչափական անձնագրերը Նիդեռլանդներում են տպվելու, ու էջերի գույները հատուկ այնպես են արվելու, որպեսզի դրանց կեղծումը հասցնեն գրեթե անհնարինության։ Այս մասին սոցցանցում հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Անձնագրերը տպագրվում են Նիդեռլանդների Հարլեմ քաղաքի արտադրամասերից մեկում։ Նոր կենսաչափական անձնագրերի վիզայի էջերում նկարները զբաղեցնեն 1/3-րդ մասը կամ չծածկեն ջրանիշը, որը թեք լույսի ներքո ՀՀ զինանշանն է պատկերում։ Նպատակը մեկն է՝ գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն ունենալ»,- ասում է Սարգսյանը։

Նա նաև շեշտում է, որ նիդեռլանդական արտադրամասում հատուկ ՀՀ-ի համար այնպիսի լուծում է առաջարկվել, որ թղթի բաղադրության մեջ առկա լինեն ՀՀ դրոշի գույներով մանրաթելեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր անձնագիրը կլինի կարմիր, որը միջազգայնորեն ամենից շատ տարածված երանգներից է։

Անձնագրի շապիկն ունենալու է բրալյան գրություն՝ տեսողության խնդիր ունեցող անձանց համար դժվարություններ չառաջացնելու համար։

Կենսաչափական նոր անձնագիրն ունի նաև պաշտպանիչ շերտեր, որոնք երևում են միայն ուլտրամանուշակագյույն ճառագայթի տակ։ Պաշտպանիչ շերտերը կապույտ են, էջերում լինելու էն թռչնատառերով գրություններ, հայոց այբուբենը, Հայկ նահապետի պատկերը, Արտաշես արքայի սահմանաքարերը, Էրեբունի ամրոցը, ՀՀ պետական խորհրդանիշները և կարևոր կառույցներ։

Leave a comment