Բանգլադեշից «Բանգլադեշ». ինչ է պատմում 4600 կմ հեռավորությունից Հայաստան եկած Ջորջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

02.05.2026 | 13:00

Ջորջ Ալին արդեն 4 տարի է՝ ապրում է Հայաստանում՝ Երևանում:  Նա Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից է,  30 տարեկան է: Բանգլադեշում COVID-19-ի շրջանում Ջորջի բիզնեսը տուժել է, դրանից հետո նա ընկերոջ խորհրդով տեղափոխվել է Հայաստան։

Սկզբնական շրջանում մի քանի ամիս Ջորջը Երևանում աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ, ասում է՝ այստեղ ուսուցիչներին քիչ են վարձատրում, նաև հանդիպել է խտրական վերաբերմունքի, երբ ծնողները, ակնարկելով իր՝ բանգլադեշցի, թուխ մաշկով լինելը, նախընտրել են, որ իրենց երեխաներին Ջորջը չդասավանդի, այդ պատճառով դադարեցրել է ուսուցչի գործունեությունը։

Ու թեև սպասարկման ոլորտում ևս հանդիպել է խտրական վերաբերմունքի ինչ-ինչ դրսևորումների, Ջորջը, այնուամենայնիվ, Հայաստանում ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, ասում է՝ այստեղ ապահով է։ Նա նույնիսկ  չի բացառում, որ մինչև կյանքի վերջը կարող է Հայաստանում ապրել։

Հիմա Ջորջը զբաղվում է արտաքին գովազդի ձևավորմամբ, նաև  համագործակցում է տարբեր օբյեկտների հետ՝ ապահովելով դրանց մաքրությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան

Leave a comment