Վիտկոֆը և Քուշները չեն մեկնում Կիև՝ բանակցություններում փակուղու պատճառով

Քաղաքականություն

02.05.2026 | 12:13

Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Ջարեդ Քուշները և Սթիվեն Վիտկոֆը «չեն շտապում» այցելել Կիև, քանի որ Վաշինգտոնը վստահ չէ, թե արդյոք ԱՄՆ-ի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու բանակցություններին կհանգեցնի ցանկալի արդյունքների։ Այս մասին ուրբաթ՝ մայիսի 1-ին, հայտնել է ուկրաինական անգլալեզու The Kyiv Independent (KI) հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին. գրում է DW-ին։

«Նրանք բազմիցս խոստացել են [այցելել Կիև – խմբ.], բայց դեռ չեն արել դա», – լրագրողներին ասել է իրավիճակին ծանոթ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։

Հրապարակման աղբյուրներից մեկի համաձայն՝ այս այցը նախատեսված էր «խթանելու» Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու եռակողմ բանակցությունների վերսկսումը, որոնք «փաստացի փակուղի էին մտել»։ Դրանք սառեցված էին ավելի քան երկու ամիս՝ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնացման Իրանի դեմ պատերազմի վրա տեղափոխվելու պատճառով։

Leave a comment