ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Հատիս լեռան գագաթին՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում, հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան ֆեյսբուքյան էջը։
«Ինչպես ամիսներ առաջ խոստացել էր Գագիկ Ծառուկյանը, նրանց համար ստեղծվել է հնարավորություն՝ տեղում ծանոթանալու բացառիկ նախաձեռնությանը և մասնակցելու շինարարական աշխատանքներին:
Քրիստոսի արձանի կառուցման մեգանախագիծը բաց է հայ ազգի բոլոր բարեկամների համար՝ որպես համերաշխության, միասնականության և ընդհանուր արժեքների խորհրդանիշ»,-նշված է հայտարարության մեջ։