Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերաօծվեց․ արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետը

Բաժանորդագրվել

Լրացվում է

Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծումն իրականացվեց Մայր աթոռի տնօրինությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Տավուշի մարզում վերաօծվեց Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին։

Արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հետ Կիրանցում են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև նախկինում ընդդիմադիր, այժմ անկախ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Եկեղեցու վերաօծումն իրականացվում է Մայր աթոռի տնօրինությամբ, արարողությունն անցկացրեց Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։

Leave a comment