https://arm.sputniknews.ru/20260501/em-ic-avtvomeqenaneri-nermutsman-maqsaturqery-kbardzranan-minchev-25-tramp-101646724.html
ԵՄ-ից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25%. Թրամփ
ԵՄ-ից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25%. Թրամփ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում եվրոպական ընկերությունների կողմից արտադրված ավտոմեքենաների վրա մաքսատուրքերը չեն տարածվի։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T21:01+0400
2026-05-01T21:01+0400
2026-05-01T21:11+0400
դոնալդ թրամփ
ամն
եվրամիություն
տուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501883_0:31:1600:931_1920x0_80_0_0_fd9c6e3d19fe387cdf8a5b7704683923.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից Վաշինգտոնը Եվրամիությունում արտադրված ավտոմեքենաների և բեռնատարների ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 25%։Նա նշել է, որ ԱՄՆ-ում եվրոպական ընկերությունների կողմից արտադրված ավտոմեքենաների վրա մաքսատուրքերը չեն տարածվի։Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարեցին, որ առևտրի գծով շրջանակային համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսում է, որ ԵՄ-ն կչեղարկի բոլոր ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը, մինչդեռ ԱՄՆ-ն կպահպանի 15% մաքսատուրք եվրոպական ապրանքների մեծ մասի համար։ ԵՄ-ն նաև մտադիր է մինչև 2028 թվականը մոտ 750 մլրդ դոլարի հեղուկ բնական գազ, նավթ և ատոմային էներգետիկայի արտադրանք գնել ԱՄՆ–ից, ինչպես նաև առնվազն 40 մլրդ դոլարի ամերիկյան ԱԲ-չիպեր իր հաշվողական կենտրոնների համար։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501883_34:0:1461:1070_1920x0_80_0_0_baa09c8fd3342c214a48a44e6af65d7b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, եվրամիություն, տուրք
դոնալդ թրամփ, ամն, եվրամիություն, տուրք
21:01 01.05.2026 (Թարմացված է: 21:11 01.05.2026)
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ում եվրոպական ընկերությունների կողմից արտադրված ավտոմեքենաների վրա մաքսատուրքերը չեն տարածվի։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից Վաշինգտոնը Եվրամիությունում արտադրված ավտոմեքենաների և բեռնատարների ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 25%։
«Ուրախ եմ հայտարարել, որ Եվրամիության կողմից մեր առևտրային համաձայնագրի պայմանները չկատարելու պատճառով, հաջորդ շաբաթ ես կբարձրացնեմ ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների և բեռնատարների համար Եվրամիությունից գանձվող մաքսատուրքերը։ Մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25%», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ում եվրոպական ընկերությունների կողմից արտադրված ավտոմեքենաների վրա մաքսատուրքերը չեն տարածվի։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարեցին, որ առևտրի գծով շրջանակային համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսում է, որ ԵՄ-ն կչեղարկի բոլոր ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը, մինչդեռ ԱՄՆ-ն կպահպանի 15% մաքսատուրք եվրոպական ապրանքների մեծ մասի համար։ ԵՄ-ն նաև մտադիր է մինչև 2028 թվականը մոտ 750 մլրդ դոլարի հեղուկ բնական գազ, նավթ և ատոմային էներգետիկայի արտադրանք գնել ԱՄՆ–ից, ինչպես նաև առնվազն 40 մլրդ դոլարի ամերիկյան ԱԲ-չիպեր իր հաշվողական կենտրոնների համար։