Գյումրի քաղաքում այրվել է ավտոմեքենա․ ՆԳՆ

Գյումրի քաղաքում այրվել է ավտոմեքենա․ ՆԳՆ

Մայիսի 1-ին, ժամը 17։28-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ ժամը18:04-ին։ 

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։

Leave a comment