ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Հունիսի 7-ին հերթական, սովորական ընտրություն չի լինելու, այն հանրաքվե է՝ պետություն ունենալու և չունենալու միջև։ Խնդրում եմ, այն ուժերը, ովքեր տեսնում են, որ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, հրաժարվեն մասնակցել ընտրություններին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման վարչության անդամ Ցոլակ Ակոպյանը։
«Յուրաքանչյուր ձայն կարևոր է ՔՊ-ին տապալելու համար, եթե չեք ուզում քոչվոր դառնանք, հրաժարվեք ընտրություններին մասնակցելուց, մի՛ խանգարեք իշխանափոխությանը։ Փաշինյանը եթե վերընտրվի, հայրենիք չենք ունենա, նա թուրքական շահն է սպասարկում, նույնիսկ տեր չի կանգնում մեր եկեղեցիներին։ Հիմա էլ ստերով մարդկանց է կերակրում, խոսում Արծվաշեն հետ բերելու մասին, բայց Հայաստանը պահել չի կարողանում», – մեկնաբանեց Ակոպյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ